Preaload Image
Back

Փողերախումբ

Արալեզ Հայաստանի սկաուտական փողերախմբի հիմնադիր՝ Սարօ Թաթյոսը,  Հայաստանի առաջին սկաուտական փողերախումբ նվագախումբն է ստեղծել, որը կոչվում էր ՀԲԸՄ Հայաստանի Սկաոտւական Փողերախումբ, ուր 10-ից բարձր տարիքով երիտասարդներն անվճար ստանում են երաժշտական կրթություն և նրանց տրամադրվում է երաժշտական գործիքներ: Փողերախումբն ելույթ է ունեցել Օպերայի դահլիճում և Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում՝ մասնակցելով ազգային տոներին և մրցույթներին․․․ Փողերախմբին անդամակցել կարող են բոլոր թմբուկ և շեփոր նվագողները, նշենք, որ սկաուտական խմբի անդամ լինելը պարտադիր չէ։ Եթե շեփոր կամ թմբուկ չեք նվագում, բայց օժտված եք ռիթմի զգացողությամբ, ապա հոգ չէ՝ մենք ձեզ կսովորացնենք։ Փողերախմբին անդամակցելու պայմանները հետևյալն են․
  • Ներկայություն բոլոր դասերին՝ 2 անհարգելի բացակայության դեպքում կվերանայվի խմբում հետագա անդամակցումը
  • Մասնակցություն ելույթներին
  • Պատասխանատվություն
  • Խմբին լուրջ վերաբերվելու պատրաստակամություն
  • Նորը սովորելու ձգտում
Փորձերը՝ շաբաթական 2 անգամ։ Փողերախմբի հիմնադրի նախորդ խմբում գործունեությանը ծանոթանալու համար սեղմեք այստեղ Գրանցնումներն ու դասընթացները վերսկսելու են՝ 2023թ.-ի Փետրվար ամսից

ԱՐԱԼԵԶ Սկաուտական խումբ

error: Հեղինակայաին Իրավունքը պատկանում է ԱՐԱԼԵԶ ՀԿ-ին