Preaload Image
Back

Կրակային Վարժություն | ՆԶԿ

Արալեզի Հայ Սկաուտ ծրագիրն առանձնահատուկ է՝ ապահովում է բազմակողմանի զարգացվածություն և հմտությունների ձեռք բերում, որոնցից է հրաձգությունը, որը որպես սպորտաձև տիրապետում են մեր սկաուտները՝ անցնելով կրակային պատրաստություն, որը մարտական պատրաստության կարևորագույն մասերից մեկն է: Մինչ զենքի մոտենալը, մեր հրամանատարները հոգ են տանում, որ ստանանք անհրաժեշտ ուսուցում՝ զենքի կիրառման գիտելիքների և հմտությունների յուրացման ու կատարելագործման նպատակով:

Սկզբում, յուրաքանչյուր սկաուտի տրամադրվում է փայտյա զենք, որն ունի իսկական զենքի չափս ու քաշ, որով հրամանատարները մեզ սովորեցնում են ինչպես վարվել այդ զենքի հետ՝ զենքով տեղաշարժվելու օրենքները, և այլն:

Երբ հարցրեցինք Վաշտապետ Սարօ Թաթյոսին, թե ինչն է փայտյա զենքի իմաստն ու նպատակը, նա պատասխանեց.

«Երբ երեխային փայտով զենքը տալիս ենք, սկզբում նա ուզում է խաղալ կռիվ-կռիվ, բայց երբ հրահանգիչները բացատրում են, որ խաղալիք զենքի հետ խմբում, պետք է վարվել որպես իսկական զենք, ինչը նշանակում է, որ զենքը միշտ պետք է մաքուր լինի, երբեք չի կարելի զենքը ուղել մարդակնց և կենդանիների ուղղությամբ, և այլն, իսկ երբ արշավների ենք գնում, և սկաուտը զենքը միշտ իր ուսին է պահում, դրանով, սկաուտը սովորում է զենքի հետ ճիշտ վարվել: Նպատակն այն է, որ մենք հետևում ենք երեխաներին, տեսնելու, թե ով լուրջ է մոտենում այս օրենքներին, ինչով մենք կարող ենք ենթադրություն կատարել, թե արդյոք սկաուտին, երբ իսկական զենք տանք, նա լուրջ է մոտենալու ,թե խաղալիքի է վերածելու, որը կարող է իրեն և մոտիկ կանգնած մարդկանց լուրջ վնաս հասցնի, իսկ երբ սկաուտը արշավների և հավաքների ընթացքում միշտ կրում է իրեն նշանակված փայտյա զենքը, նա հոգեբանորեն, հաղթահարում է զենքի հանդեպ լարվածությունն ու վախը»:

Մեզ պարզ դարձավ, թե ինչու համար ենք սկաուտներս արշավների ընթացքում մեր զենքերը մեր ուսերին կրում, բայց միայն զենքով արաշվելով չենք չեն ավարտում մեր վարժանքները, ամսվա ընթացքում հանձնում ենք տարբեր Նորմատիվներ՝ հատուկ քննություն, նույն կերպ, ինչպես զինվորը ծառայության ընթացքում, իսկ երբ դրա նպատակը հարցրեցինք ընկեր Սարօյին, նա ասաց.

«Նորմատիվների նպատակն է, ստուգել երեխաների ֆիզիկական առողջությունն ու պատրաստվածությունը, որի շնորհիվ, կարող ենք թյուլատրել երեխային արշավների մասնակցել, թե ոչ՝ իր իսկ անվտանգության համար, իսկ երբ սկաուտը կրակային վարժություն է անցնում, իր ֆիզիկական առողջությունը պետք է լինի բարձր: Պարզ օրինակ, զենքն ունի քաշ և հակահարված, երբ զենքը կրակում ես այդ հակահարվածին դիմանալու համար պետք է լինել ֆիզիկապես առողջ, որ կարողանաս կառավարել այն հակահարվածն այնպես, որ ուսդ չվնասես»:

Մեր հրամանատար կազմը սկաուտներիս պատրաստվածությունն ու նորմատիվները ստուգելուց հետո, մեզ համար պատրաստել էր հատուկ կրակային վարժություն, հատուկ մարզիչի՝ Ընկեր Ավետի գլխավորությամբ, ով մեզ դասավանդեց և տրամադրեց համապատասխան զենքն ու փամփուշտները:

Սկաուտների կրակային վարժության արդյունքը փայլուն էր, որտեղ խմբի 90%-ը կրակեց 10/10, իսկ մնացածը 9/10

Խմբի փոքրիկները՝ Գայլիկներն ու Արծվիկները հետ չմնացին մեզանից, իրենք նույնպես մասնակցեցին կրակայինին՝ Տիր հրացանով:

Շնորհակալ ենք բոլոր հրամանատարներին` հատկապես ընկեր Ավետին, մեզ համար այս հիանալի փորձառությունը պատրաստելու համար:

Հրապարակումն ընթերցվել է 113 անգամ:

Խմբագրական խումբը զբաղվում է սկաուտական խմբի գործնեությունը լուսաբանելով, կառավարում է սկաուտական խմբի սոցիալական էջերը և հնարավորինս թափանցիկ դարձնում խմբի մասին տեղեկատվությունը՝ մշտապես պատմելով իր հետևողներին սկաուտական կյանքի և ծրագրերի մասին, արշավներին և միջոցառումներին ապահովում է առցանց ուղիղ միացումներ…

    2 հատ կարծիք

  1. Սարօ Թաթյոս
    Սարօ Թաթյոս
    12 Հունիսի, 2024
    Պատասխանել

    Հպարտ եմ ձեզանով… Ապրեք, շատ ապրեք, շուտով գնալու ենք հաջորդ կրակայինի վարժության:

  2. Avatar
    Նարեկ Շաղոյան
    12 Հունիսի, 2024
    Պատասխանել

    Շատ մերսսսիիիի որ անցակցրեցինք կրակայինը, անհամբեր սպասում ենք մյուսին 🙂

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով