Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում ՀԱՍԿ հասարակական կազմակերպություն  
ՍԿԶԲՆԱԿԱՆ ԷՋ ԿԱՅՔԻ ՍԽԵՄԱՆ ԳՐԵՔ ՄԵԶ
 

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

  ՆՊԱՏԱԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱՃՅՈՒԵՐ ՖՈՏՈԱՐԽԻՎ ՕՐԱՑՈՒՅՑ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ ԻՆՉՊԵՍ ԿԱՊՆՎԵԼ
 
"Ուսուցում Սկաուտ Ուսուցանողների Համար:"
2012թ. ապրիլի 6-8-ին ՀՊՄՀ-ի "Աղավնաձոր" հանգստյան տանը տեղի ունեցավ «Ուսուցում սկաուտ ուսուցանողների համար» ծրագիրը: Ավելին >>>



ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐ

Հայ Սկաուտության 100 Ամյակ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-Ի ՔԱՅԼԵՐԳ

ՀԱՅ ՍԿԱՈՒՏԻ ՔԱՅԼԵՐԳ

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԼԱՆԿ

ՖՈՏՈԱՐԽԻՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՀՂՈՒՄՆԵՐ

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ > "Ուսուցում Սկաուտ Ուսուցանողների Համար:"

2012թ. ապրիլի 6-8-ին ՀՊՄՀ-ի "Աղավնաձոր" հանգստյան տանը տեղի ունեցավ "Ուսուցում սկաուտ ուսուցանողների համար" ծրագիրը: Դասընթացին մասնակցեցին ՀԱՍԿ-ի 32 սկաուտ և գայլիկ պատասխանատուներ, ինչպես նաև 10 ներկայացուցիչ "Վրաստանի սկաուտական շարժում" կազմակերպությունից: Դասընթացը վարում էին Դանիայից ժամանած սկաուտ-ուսուցանողներ Մարտին Կրիստենսենը և Անն-Մարի Բոյեն: Ուսուցողական ծրագրի նպատակն էր բարձրացնել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև պատրաստել նրանց այնպես, որ առաջիկայում կարողանան գործել ազգային մակարդակում: Տեսա-գործնական աշխատանքներն ու երեկոյան հանգստի ժամերը բավական հագեցած ու հետաքրքիր էին: Ընթացքում տեղի ունեցավ նաև միջմշակութային երեկո, երբ երկու երկրների մասնակիցները ներկայացրեցին իրենց ազգային պարերը, երգն ու խոհանոցը: Ապրիլի 7-ի երեկոյան ծրագրի պատասխանատուների կողմից պատրաստվել էր նաև հաճելի անականկալ: Համբարձման Սբ. պատարագից հետո, սեմինարի վայր հրավիրված Կեչառիսի վանահայր Տեր Շահան Քհն. Միրզոյանը դասախոսություն ներկայացրեց օրվա խորհրդի հետ կապված, իսկ հարց ու պատասխանից հետո կատարեց Զատկական սեղանի օրհնության կարգ: Ուրախ ու աշխույժ միջոցառումը շարունակվեց ողջ երեկոյի ընթացքում: Ծրագրի ընթացքում ներկայացված ու փոխանակված գիտելիքներն ու փորձը բավական օգտակար էին երկու երկրների մասնակիցների համար: Որոշվեց շարունակել համագործակցությունն ու 2012թ. աշնանը փոխադարձ այցով մեկնել Վրաստան:

"Ուսուցում Սկաուտ Ուսուցանողների Համար"





Նկարներ

National Scout Movement of Armenia HASK ngo © 2009-2012. | website designed and maintained by Vigen Hovhanisyan and Ashot Sanamian