Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում ՀԱՍԿ հասարակական կազմակերպություն  
ՍԿԶԲՆԱԿԱՆ ԷՋ ԿԱՅՔԻ ՍԽԵՄԱՆ ԳՐԵՔ ՄԵԶ
 

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

  ՆՊԱՏԱԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱՃՅՈՒԵՐ ՖՈՏՈԱՐԽԻՎ ՕՐԱՑՈՒՅՑ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ ԻՆՉՊԵՍ ԿԱՊՆՎԵԼ
 
"Ուսուցում Սկաուտ Ուսուցանողների Համար:"
2012թ. ապրիլի 6-8-ին ՀՊՄՀ-ի "Աղավնաձոր" հանգստյան տանը տեղի ունեցավ «Ուսուցում սկաուտ ուսուցանողների համար» ծրագիրը: Ավելին >>>



ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐ

Հայ Սկաուտության 100 Ամյակ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-Ի ՔԱՅԼԵՐԳ

ՀԱՅ ՍԿԱՈՒՏԻ ՔԱՅԼԵՐԳ

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԼԱՆԿ

ՖՈՏՈԱՐԽԻՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՀՂՈՒՄՆԵՐ

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ > "Գիտաժողով՝ նվիրված Հայկական սկաուտության 100-ամյակին "

Հայկական սկաուտությունը 100 տարեկան է՝ արդեն մեկ դար սկաուտական մեծ ընտանիքի անդամ: Ապաքաղաքական եւ ապառազմական այս շարժումը Բրիտանիայում ձեւավորվելուց մի քանի տարի անց, տարածվեց հնդկահայ համայնքում, Պոլսում, հետո հաստատվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունում:
Հայաստանն ու Էստոնիան մեկն էին, որ չունենալով անկախ պետություն, մաս էին կազմում սկաուտական այս մեծ ընտանիքին, որին այսօր անդամակցում է 165 երկիր:

Պոլսում լույս տեսնող"Մարմնամարզ" հանդեսի էջերում 1912 թվին հայտնվեցին տեղեկություններ հայկական առաջին սկաուտական խմբերի մասին: Դրան հաջորդեց սկաուտների առաջին քայլերթն ու ազդարարվեց հայկական սկաուտության գոյության մասին: 1907-ին Բրիտանիայում հիմանադրված շարժումն արագ մտավ հայ իրականություն: Հայ սկաուտների առաքելությունը մեծ էր հատկապես Պալսում:

"Հայ ցեղը բարոյապես եւ մարմնապես ազնվացնել". սա սկաուտության սկզբունքն էր: Հայաստանի առաջին անկախ հանրապետությունում սկաուտներն ակտիվորեն մասնակցում էին եղեռնից փրկված որբերի խնամքին, հոգեւոր եւ ֆիզիկական դաստիարակությանը:

"Սկսվեց հուժկու շարժում, որտեղ մի քանի ռահվիրաներ փորձեցին իրենց ուսերի վրա վերցնել ազգը ցնցելու, մարմնապես, հոգեպես, բարոյապես առողջացնելու շարժումը: Ազգի միասնականության գաղափարը մեջտեղ բերվեց: Այս շարժումը փորձեց ծառայեցնել միասնականության գաղափարախոսությանը",- ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Կառույցի պատասխանատուները 100 հազարներով են հաշվում այս տարիներին "Հայ սկաուտական կազմակերպության" անդամներին: Մանկական եւ երիտասարդական այս շարժման նպատակն առաջին հերթին հայրենասեր, ազատասեր ու պատասխանատու քաղաքացի դաստիարակելն է:

"Պատասխանատվություն ինքն իր առջեւ, իր խմբի, շրջապատի առջեւ, քանի որ մաս են կազմում ընդհանուր խմբի, եւ յուրաքանչյուրի վարքագիծն ազդում է ընդհանուր խմբի գործունեության վրա: Եւ 3-րդ` պատասխանատվությունն իրենց երկրի, հայրենիքի, իրենց ժողովրդի նկատմամբ է, նաեւ` հավատն Աստծո նկատմամբ",- ասաց ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամ Բագրատ Եսայանը։

Կոմունիստական գաղափարախոսությունը չէր կարող հանդուրժել հայրենասիրութայն այսօրինակ արտահայտությունը, եւ կազմակերպությունը տեղափոխվում է Սփյուռք: Շարժումը Հայաստանում վերահիմնադրվել է 1989-ին: 23 տարիների ընթացքում սկաուտներն ամբողջ աշխարհից հաճախ են հանդիպում Հայաստանում` բանակումներ, մարզախաղեր անցկացնելու համար: Խորենը դրանցից շատերին է մասնակցել: Արդեն 9 տարի հպարտորեն կրում է սկաուտի վզկապը:

"Բանակումները, ճամբարները սկաուտի համար առաջին հերթին հաճույք են, հետո գիտելիք ստանալու եւ գիտելիքը կիրառելու շատ մեծ հնարավորություն",- ասաց Խորեն Ներսիսյանը։

"Հայ սկաուտությունը 100 տարեկան է". այս խորագրի ներքո տոնական մի շարք միջոցառումներ են նախատեսվում: Առանցքայինը բանակումն է լինելու Բյուրականում՝ օգոստոսի 3-11-ը: Մասնակցելու են հայ եւ օտարազգի հարյուրավոր սկաուտներ՝ ամբողջ աշխարհից:

"Գիտաժողով՝ նվիրված Հայկական սկաուտության 100-ամյակին"





Նկարներ

National Scout Movement of Armenia HASK ngo © 2009-2012. | website designed and maintained by Vigen Hovhanisyan and Ashot Sanamian