|
|
|
ԱՐԽԻՎ |
|
Արմավիրի միավորը այս տարի մարտի 8-ը տոնեց արվեստի բուռն շնչով
Արմավիր քաղաքի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին միավորի հինգ սկաուտների նկարներն ու ձեռային աշխատանքները: Միջոցառմանը ներկա էին ոչ միայն բոլոր միավորներից հրավիրված սկաուտները, այլ նաև մասնակիցների ծնողներն ու հարազատները: Իրենց մասնակցությունն ունեցան նաև Երևան և Աբովյան միավորների սկաուտները` ներկայացնելով իրենց աշխատանքները:
Ցուցադրված նկարներն առանձնանում էին իրենց ստեղծագործական երևակայական անհատականությամբ: Բոլոր հյուրերը հեռացան տպավորված և հոգեպես բավարարված: Ցուցահանդեսը ևս մի հրաշալի առիթ հանդիսացավ տաղանդավոր սկաուտների բացահայտման համար իսկ հրավիրվածների դրական արձագանքը կնպաստի հետագայում սկաուտների` մշակույթին ու արվեստին նվիրվելուն, ինչը յունաքանչյուր սկաուտի հետագա գործեունեության մեջ մեծ դեր է խաղում:
|
|
   |
|
2010թ. փետրվարի 26-28-ին Աղվերանում կայացավ ՀԱՍԿ-ի մասնաճյուղերի պատասխանատուների եռօրյա դպրոց-բանակում, որի նպատակն էր զարգացնել նրանց կազմակերպչական ունակություններն ու գործնական հմտությունները:
Բանակումի պատասխանատուներն էին ՀԱՍԿ-ի խմբապետներ Կարեն Տերտերյանը և Արթուր Կարապետյանը: Ծրագրին մասնակցելու ցանկություն էին հայտնել ՀԱՍԿ-ի միավորների մի շարք սկաուտ և գայլիկ աստիճանավորներ և պատասխանատուներ` նախապես լրացնելով մասկակցության դիմում-հայտեր: ՀԱՍԿ-ի Խմբապետական Խորհրդի կողմից` ըստ ներկայացված դիմում-հայտերի, ընտրվեցին միավորների լավագույն 22 սկաուտ և 5 գայլիկ աստիճանավոր և պատասխանատու: Ծրագիրն իրականացվեց 3 փուլով:
Բանակումի օրակարգը շատ հագեցած էր և լի սկաուտական ու ընդհանուր զարգացման գիտելիքներով: Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ լսում էին դասախոսությունները, հաճույքով մասնակցում ակտիվացնող և դերային խաղերին: Հետաքրքիր էին անցնում յուրաքանչյուր օրվա ավարտին անցկացվող քննարկումները, որոնց ժամանակ սեմինարի մասնակիցները բաժանվում էին երկու խմբի և մեկը մյուսից առանձին` սեմինարի պատասխանատուներից մեկի մասնակցությամբ, քննարկում էին այդ օրվա յուրացրածը, ձեռքբերումներն ու նկատած բացթողումները, ընդհանուր մթնոլորտը, հանդես էին գալիս առաջարկներով: Բանակումը լի էր անակնկալներով, որոնցից մեկն էլ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ում ծավալած նշանակալի գործունեության համար Կարեն Տերտերյանին սկաուտական “Ա” կարգի և խմբապետի աստիճանի շնորհումն էր:
Բանակումի վերջում մասնակիցներին բաժանվեցին բանակումի արժեվորման հարցաթերթիկներ: Հարցաթերթիկները լրացվեցին անհատապես և անանուն, մասնակիցները հիմնավորեցին իրենց գրառած կարծիքը, դիրքորոշումը, թողեցին մեկնաբանություններ:
Հարցաթերթիկում մասնակիցները նշել էին այսպիսի կարծիքներ`
-Այնպես էր կազմակերպված, որ մեզ չէինք զգում ենթակայի կարգավիճակում:
-Բացահայտեցի այնպիսի բաներ, որ իմ մասին չգիտեի:
-Սեմինարը տվեց համագործակցության շատ լավ հնարավորություն:
Առաջիկայում սպասվում են նոր և հետաքրքիր սկաուտական դպրոց-բանակումներ:
|
|
   |
|
2009թ. օգոստոսի 18-ից 23-ը ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Բյուրականի բանակավայրում տեղի ունեցավ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի համահայաստան տարեկան ընդհանուր բանակումը, որին մասնակցեցին ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի բոլոր միավորներից և Աշտարակի նոր կազմավորվող կառույցից շուրջ
250 գայլիկ-արծվիկներ, արի-արենուշներ և երեց-պարմանուհիներ:
Բանակումը նվիրված էր ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի հայրենիքում վերահիմնադրման 20-ամյա հոբելյանին, այդ պատճառով էլ բանկումի խմբապետական կազմն իր առջև խնդիր էր դրել բանակումն անցկացնել աննախադեպ բովանդակային
և գործնական հագեցվածության մեջ:
Բանակումի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին, որին ներկա էր նաև ՀՄԸՄ-ՀԱՍԿ- Կենտրոնական Վարչության դիվանն ու պաշտոնական այլ հյուրեր: Բանակումի 3-րդ օրը`
օգոստոսի 21-ին, Բյուրականի բանակավայրից խմբապետական կազմի գլխավորությամբ բանակողներն իրականացրեցին քայլարշավ դեպի Արշակունիների արքունական դամբարան (Արագածոտնի մարզ,
գյուղ Ձորափ), որտեղ դամբարանի հուշակոթողին հանդիսավոր պայմաններում 22 երեց-պարմանուհիներ երեցական երդում տվեցին: Երդման արարողությունն անցկացրեցին ընդ.խմբապետ եղբ. Ռ.Պետրոսյանն ու փոխխմբապետ եղբ. Վ.Հովհաննիսյանը: Երդման արարողություն օրհնեց Բյուրական հոգևոր հովիվ տեր Մամփրե քահանան: Երդման արարողությանը ներկա էին նաև ԿՎ փոխատենապետ եղբ. Օշին Փիրումյանը, ԿՎ անդամներ եղբ. Հարութ Նասոյանը և եղբ. Հենրի Հարությունյանը: Հատկանշական է, որ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի 20-ամյա պատմության մեջ այս երդմնակալությունն արժևորվեց որպես առաջին հանդիսավոր երեցական երդում: Բանակումի ընթացքում նաև իրականացվեց
գայլիկ-արծվիկների հետախուզական արշավ:
Բանակումին մեծ ուշադրություն էր հատկացված նաև ընդհանուր մրցակցային ոգու բարձրացմանը, որի համար նաև հաճախակի անցկացվեցին ֆիզ-պատրաստության մրցաշարեր, արգելագոտու հաղթահարում և բազմապիսի մարմնակրթող խաղեր:
Հարկ է նշել, որ բանակումին նախորդած <<Բեն>> կարգի դպրոց-բանակումի մասնակիցները ներգրավվել էին բանակումի աստիճանավորական կազմում, որպեսզի
գործնականորեն իրացնեն իրենց ստացած տեսական գիտելիքները, որի արդյունքում էլ բանակումի փակման հանդիսավոր արարողության ընթացքում իրականացվեց սկաուտական և երեցական աստիճանատվություն:
Բանակումի ընթացքում բանակողների համար ընթերցվեցին նաև սկաուտական, ընդհանուր զարգացման, ազգային-հայրենասիրական և կրոնական թեմաներով դասախոսություններ, որոնք մատուցվեցին ինչպես հրավիրված հյուրերի (Զինավուր Մեղրյան, Արթուր Ռավոյան, տեր Մամփրե քահանա), այնպես էլ մեր խմբապետների կողմից (Ռ.Պետրոսյան, Վ.Հովհաննիսյան, Կ.Տերտերյան, Ա.Կարապետյան, Ն.Մարգարյան):
|
|
   |
|
2009թ. հուլիսի 22-ից 26-ը, Հալեպում տեղի ունեցավ ՀՄԸՄ Կենտրոնական Վարչության կազմակերպած Խմբապետների վերաորակավորման եւ Վկայալ Կարգի գործնական դասընթացները, որին ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ից մասնակցեցին ընդհանուր խմբապետ եղբայր Ռոմանոս Պետրոսյանն ու փոխխմբապետ եղբայր Վիգեն Հովհաննիսյանը:
Դասընթացին մասնակցում էին Լիբանանի, Սիրիայի, Քուվեյթի, Իրաքի խմբապետ քույր
եղբայրներ:
Դասընթացների
բացման առիթով ողջույնի խոսք ասեցին ՀՄԸՄ Կենտրոնական Վարչության, Սիրիայի
Շրջանային Վարչության, Սկաուտ խորհրդի անդամներ:
5 օրյա
դասընթացների ժամանակ մասնակցների լսեցին դասախոսություններ ազգային, կրոնական,
միութենական եւ սկաուտական թեմաներով, եւ խորացրեցին խմբապետնական գործնական
գիտելիքները: |
|
   |
|
2009թ. մայիսի 28-ին, ի նշանավորումն Մայիսյան Հերոսամարտերի և Հանրապետության Օրվա, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Երևանի, Աբովյանի, Գյումրիի, Չարենցավանի և Հրազդանի միավորներից շուրջ 50 տարազավոր սկաուտներ այցելեցին Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշակոթող: Հանդիսավոր տողանցումով ծաղիկներ դրվեցին հուշակոթողին և զորավար Դրոյի շիրմաքարին, ապա զրույց ունեցան Դրոյի եղբորորդու,
գեներալ Աստվածատուր Պետրոսյանի և "Մահապարտների" գումարտակի մարտիկների հետ, լսեցին դասախոսություն Բաշ-Ապարանի հերոսամարտի մանրամասների մասին, որից հետո մասնակցեցին ուրախ մշակութային ծրագրին:
Ապարանից օրվա երկրորդ կեսին մեկնեցին Աշտարակի ձորաբերանին վեր խոյացող Սաղմոսավանք, որտեղ ճաշելուց և մի փոքր դադար առնելուց հետո ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Ընդ.խմբապետ եղբ. Ռոմանոս Պետրոսյանի և ԿՎ ներկայացուցիչ եղբ. Վարդան Միրումյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ վերոնշյալ միավորների շուրջ 40 նորագիր սկաուտների հանդիսավոր երդման արարողությունը: Արարողությունից առաջ եղբ. Ռ.Պետրոսյանի կողմից ընթերցվեց դասախոսություն 1-ին Հանրապետության, Մայիսյան Հաղթանակների, Շուշիի ազատագրման թեմաներով, ինչպես նաև անցկացվեց բարոյահոգեբանական զրույց հայկականության, կրոնի, ազգի
և հայրենասիրության մասին: Սաղմոսավանքի միջոցառմանը եկել էին ներկա գտնվելու նաև Աշտարակի
"Հայրենապաշտ" երիտասարդական կազմակերպության լիդերներ, որոնք հետաքրքրություն ցուցաբերեցին մեր շարժման նկատմամբ և նախաձեռնություն դրսևորեցին` առաջիկայում Աշտարակ քաղաքում միավոր հիմնելու աշխատանքներին մեծապես օժանդաելու:
|
|
   |
|
2009թ. մայիսի 12-15 հայաստանյան մի շարք երիտասարդական կազմակերպոթյունների լիդերների հետ Արցախում էր
գտնվում նաև ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Ընդհանուր Խմբապետ եղբ. Ռոմանոս Պետրոսյանը: Ծրագիրն իրականացնում էր ՀՀ Երիտասարդության և Սպորտի նախարարության Երիտասարդության հարցերի վարչությունը` մասնակցությամբ Մշակույթի Նախարարության, Արցախի Երիտասարդության և Սպորտի, Մշակույթի նախարարությունների: Ծրագիրը կրում է
"Երիտասարդություն, Իրականություն, Հեռանկարներ - Արցախ" խորագիրը և միտված էր ակտիվացնելու Հայաստանի և Արցախի երիտասարդական կազմակերպությունների փոխշփումները, բարձրացնելու Արցախի երիտասարդների հասարակական ակտիվությունը, ինչպես նաև համաժողովի ընթացքում ակտիվ քննարկումների միջոցով բացահայտելու և վեր հանելու ժամանակակից հայ երիտասարդությանը հուզող խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր մեթոդները: Ծրագրի շրջանակներում իրականացվեցին ինչպես պաշտոնական հանդիպումներ և ընդունելություններ, այնպես էլ եղան այցելություններ Ամարաս և Գանձասարի վանքային համալիր: Հայաստան-Արցախ երիտասարդական կազմակերպություների համաժողովը տեղի ունեցավ Արցախի Մարտունի քաղաքի մշակույթի տանը, ի դեպ, որի կողքին է
գտնվում լեգենդար զորահրամանատար-ազատամարտիկ Մոնթե Մելքոնյանի կիսանդրին: Ծրագրի ընթացքում մասնակիցներին Արցախի Ազգային Ժողովի նիստերի դահլիճում ընդունեց Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, որի հետ երիտասարդ լիդերները բավականին երկար և հետաքրքիր հարց ու պատասխանի բռնվեցին: Ծրագրի պաշտոնական մասը եզրափակվեց Շուշիի
"Նարեկացի" մշակութային միության շենքում բացված Հայաստանի և Արցախի երիտասարդական կազմակերպությունների էքսպո-ցուցահանդեսով, որտեղ նաև ներկայացված էր ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի բավականին բովանդակալից տաղավարը:
Ծրագրի վերջում եղբ. Ռ.Պետրոսյանը հանդիսավորությամբ "Նարեկացի" մշակությանի կենտրոնի
գրադարանին նվիրեց ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի հրատարակած "Ես Գայլիկ եմ" և "Ես Սկաուտ եմ" մեկական ձեռնարկներ:
|
|
   |
|
ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի սկաուտներն ապրիլի 23-ին մասնակցեցին մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին:
Միջոցառմանը մասնակցելու համար Երևանում էին սկաուտներ կազմակերպության բոլոր միավորներից: ՀՅԴ Երիտասարդական և Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունների կազմակերպած ավանդական երթն այս անգամ մեկնարկեց Մատենադարանի հարակից տարածքից: ՀԱՍԿ-ի սկաուտներին վստահված էր Ցեղասպանությունն ընդունած երկրների դրոշները, որոնք կրում էին շարքերի առջևում կանգած մասնակիցները: Թուրքական դրոշն այրելուց հետո բազմահազարանոց երթն ուղղություն վերցրեց դեպի Ցեղասպանության հուշահամալիր: Առջևում Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներն էին` ձեռքներին հսկայական խաչ, նրանց հետևից` երթի մասնակիցները` ջահ կամ մոմ բռնած: Քայլերթի ճանապարհին մոտակա շենքերի պատշգամբներին մոմեր էին վառել նաև երևանցիները` այդկերպ մասնակցելով միջոցառմանը: Հասնելով Ծիծեռնակաբերդի բարձունք` սկաուտներն անմար կրակի շուրջ խոնարհեցին դրոշներն ու միասնական աղոթք հղեցին Բարձրյալին:
Ազգային իրավունքների պաշտպանության, արդարության, հայ երիտասարդության վճռականության խորհրդանիշ դարձած ջահերով երթի մասնակիցները նշում էին, որ այն այլևս սգո երթ չէ, այլ ոգեկոչում և բողոք:
|
|
   |
|
2009թ. 18-ին ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը մեծ հանդիսությամբ նշեց ՙՀայ սկաուտի՚ օրը: Միջոցառումը կազմակերպվել էր Հրազդան քաղաքի Երիտասարդական կենտրոնում` կազմակերպության բոլոր միավորների մասնակցությամբ: ՀԱՍԿ-ի ընդհանուր խմբապետ եղբ. Ռոմանոս Պետրոսյանի բացման խոսքից հետո ՀԱՍԿ-ի Կենտրոնական Վարչության անունից մասնակիցներին շնորհավորական ուղերձ հղեց ԿՎ փոխատենապետ եղբ. Օշին Փիրումյանը: Բացման արարողության հաջորդեց 2008 թ.
գործունեության շրջանում իրենց ակտիվությամբ առավել աչքի ընկած սկաուտներին (երեքը Երևանից և մեկական` Աբովյան, Վահան Չերազ, Վաչե, Վ. Բախշյան, Հակոբ Առուստամյան միավորներից)
գնահատագրերի և խրախուսական մրցանակների հանձնումը: Այնուհետև եղբ. Վիգեն Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց իր կողմից պատրաստված ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի պաշտոնական կայքէջի նոր տարբերակը: Ներկաները նաև դիտեցին Հայաստանում սկաուտական շարժման վերահիմնադրմանը նվիրված տեսաֆիլմը, որից հետո միջոցառումը շարունակվեց ժամանցային ծրագրի տեսքով: Կազմակերպիչները չէին մոռացել տոնական շքեղ տորթի մասին: Խնջույքի ամենաթեժ պահին հանդիսասրահ բերվեց շուշանածաղկով և ՀՄԸՄ-ի վահանակով զարդարված հսկա տորթը:
Միջոցառումը լուսաբանվել է Հանրային և "Երկիր Մեդիա" հեռուստաընկերությունների լրատվական ծառայությունների կողմից:
Հարկ է նշել նաև, որ առավոտյան` մինչև միջոցառման սկիզբը, հայ սկաուտի օրվա կապակցությամբ "Երկիր Մեդիա" հեռուստաընկերության առավոտյան ծրագրի ուղիղ եթերի տաղավարում էին հյուրընկալվել Երևան միավորի սկաուտներ եղբ. Արթուր Կարապետյանն ու քույր Աիդա Թորոսյանը:
|
|