|
ՍԿԱՈՒՏՈՒԹՅՈՒՆԸ
...
Ապաքաղաքական եւ ապառազմական շարժում է: Սա մանկապատանեկան եւ երիտասարդական
շարժում է, որի նպատակն է պատասխանատու եւ ինքնագիտակից, հասարակայնորեն ակտիվ եւ
հոգեպես ամուր, հայրենասեր եւ ազատասեր սերունդը: Այդ նպատակներին հասնելու
սկաուտական մեթոդն ինքնուսուցման համակարգ է, որն իրագործվում է փոքր խմբերումª
ամենշաբաթյա հավաքների, միջոցառումների, արշավների, բանակումների (ճամբարների) եւ
այլ միջոցներով: Սկաուտությունը զարգացնում է ինքնաճանաչումը, ուսումնասիրության,
բացահայտման ցանկությունը: Սկաուտները բացահայտում են աշխարհը դպրոցի պատերից
դուրս, ընկալելով եւ փոխանցելով իրենց գիտելիքներն ուրիշներին:
Սկաուտությունը կամավորական, արտադպրոցական հասարակական կազմակերպություն է:
Սկաուտները կառուցողական մեծ դեր են կատարում իրենց երկրի հասարակական կյանքում:
տարածել եւ համադրել սկաուտական շարժումը Հայաստանում,
համագործակցել այլ երկրների ազգային սկաուտական կազմակերպությունների հետ,
համագործակցել Սփյուռքի այն սկաուտական կազմակերպությունների հետ, որոնք
անդամակցում են տվյալ երկրի ազգային սկաուտական կազմակերպությանը:
|