Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում ՀԱՍԿ հասարակական կազմակերպություն  
ՍԿԶԲՆԱԿԱՆ ԷՋ ԿԱՅՔԻ ՍԽԵՄԱՆ ԳՐԵՔ ՄԵԶ
 

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

  ՆՊԱՏԱԿ ՄԱՍՆԱՃՅՈՒԵՐ ՖՈՏՈԱՐԽԻՎ ՕՐԱՑՈՒՅՑ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ ԻՆՉՊԵՍ ԿԱՊՆՎԵԼ
 
Արմավիր քաղաքի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին սկաուտների նկարներն ու ձեռային աշխատանքները… Ավելին >>>
2010 թվականի փետրվարի 26-28-ին Աղվերանում կայացավ ՀԱՍԿ-ի մասնաճյուղերի պատասխանատուների եռօրյա դպրոց-բանակում, որի նպատակն էր զարգացնել նրանց կազմակերպչական ունակություններն ու գործնական հմտությունները… Ավելին >>>

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-Ի ՔԱՅԼԵՐԳ

ՀԱՅ ՍԱԿՈՒՏԻ ՔԱՅԼԵՐԳ

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԼԱՆԿ

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ > ՀՄԸՄ-Ի ՀԻՄՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1910թ-ից սկսած, Պոլսահայ կյանքում մարզական շարժումն իր զարթոնքն էր ապրում: Մարզիչ Շավարշ Քրիստյանն իր ՙՄարմնամարզ՚ պարբերաթերթով նպատակ ուներ համախմբել բոլոր մարզական խմբերը մի դրոշի տակ եւ առաջնորդել մեկ ղեկավարությամբ: Սակայն 1914թ-ին սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը, որին հաջորդում է Հայոց Ցեղասպանությունը եւ Շավարշ Քրիսյանը, հայ ուրիշ մտավորականների հետ, սպանվում է Բոսֆորի ափերի մոտ գտնվող Այաչի բանտում...

Պատերազմի ավարտից հետո արժանապատիվ հայորդիներ պատրաստելու նպատակովª 1918թ-ի նոյեմբերի 16-ին յոթ հայ երիտասարդներ Պոլսում գումարում են ժողով եւ որոշում համախմբել բոլոր մարզական խմբերը ՙՀայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն եւ Սկաուտներ՚ անվան ներքոª իրականացնելով Եղեռնի նահատակ Շավարշ Քրիստյանի եւ իր գաղափարակից ընկերների նպատակը: Հ.Մ.Ը.Մ.-ի հիմնադիր ժողովին մասնակցում էին Գրիգոր Հակոբյանը, Տիգրան Խոյանը, Լեւոն Հակոբյանը, Կառլո Շահինյանը, Հայկ Ճիզմեճյանը, Վահրամ Փափազյանը եւ Ժիրայր Խորասանջյանը, իսկ Հ. Սիրունին ստանձնում է Հ.Մ.Ը.Մ.-ի առաջին Ծրագիր-Կանոնագրի խմբագրման աշխատանքները: Հիմնադիր անդամներից կազմվում է Հ.Մ.Ը.Մ.-ի առաջին Վարչությունը, եւ Հ.Մ.Ը.Մ.-ը, որպես հայ մարզական միակ կազմակերպություն, 1918թ-ի դեկտեմբերի 16-ին վավերացվում է Ազգային Կենտրոնական Վարչության կողմից: 

1920թ-ի հուլիսի 20-ին Հ.Մ.Ը.Մ.-ի Վարչությունը, ընդառաջելով Հայաստանի Հանրապետության կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի դիմումին, Հայաստան է գործուղում Վահան Չերազին, Տիգրան Խոյանին եւ Օնիկ Յազմաջյանինª հայրենիքում մարզական եւ սկաուտական շարժումը տարածելու համար: Սակայն Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Հ.Մ.Ը.Մ.-ն արգելվում է նոր իշխանությունների կողմից եւ տարագրվում: Հ.Մ.Ը.Մ.-ի ղեկավար մարմինը Կենտրոնական Վարչությունն է, որն ընտրվում է 4 տարին մեկ գումարվող Պատգամավորական Ժողովի կողմից: Հ.Մ.Ը.Մ.-ը, որը կազմավորվել է 1918թ. Պոլսում եւ 1920-23թթ. գործել է Հայաստանում, հետագա ամբողջ իր գործունեությունը ծավալել է Սփյուռքում, ունի ավելի քան 90 մասնաճյուղեր, մոտ 60000 անդամներ գրեթե բոլոր հայաշատ երկրներում:

Ներկայիս Հ.Մ.Ը.Մ.-ը, իբրեւ համագաղութային մարզական եւ սկաուտական մեծ կազմակերպություն, իր մասնաճյուղերն ունի Միջին Արեւելքում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներում, որոնք տարեցտարի բարգավաճում եւ աշխույժ գործունեությամբ շարունակում են իրենց առաքելությունը Սփյուռքում, ծառայելով մեկ հիմնական նպատակիª հայապահպանությանը:

National Scout Movement of Armenia HASK ngo © 2009 | webdesign by Vigen Hovhanisyan

ՍԿԶԲՆԱԿԱՆ ԷՋ ԿԱՅՔԻ ՍԽԵՄԱՆ ԳՐԵՔ ՄԵԶ