Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում ՀԱՍԿ հասարակական կազմակերպություն  
ՍԿԶԲՆԱԿԱՆ ԷՋ ԿԱՅՔԻ ՍԽԵՄԱՆ ԳՐԵՔ ՄԵԶ
 

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

  ՆՊԱՏԱԿ ՄԱՍՆԱՃՅՈՒԵՐ ՖՈՏՈԱՐԽԻՎ ՕՐԱՑՈՒՅՑ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ ԻՆՉՊԵՍ ԿԱՊՆՎԵԼ
 
Արմավիր քաղաքի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին սկաուտների նկարներն ու ձեռային աշխատանքները… Ավելին >>>
2010 թվականի փետրվարի 26-28-ին Աղվերանում կայացավ ՀԱՍԿ-ի մասնաճյուղերի պատասխանատուների եռօրյա դպրոց-բանակում, որի նպատակն էր զարգացնել նրանց կազմակերպչական ունակություններն ու գործնական հմտությունները… Ավելին >>>

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-Ի ՔԱՅԼԵՐԳ

ՀԱՅ ՍԱԿՈՒՏԻ ՔԱՅԼԵՐԳ

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԼԱՆԿ

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ > ՍԿԱՈՒՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1919-21թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում գործում էր ՀՄԸՄ-ի սկաուտական միությունը, որը խորհրդայնացումից հետո արգելվեց եւ տարագրվեց: Սակայն սկաուտական համաշխարհային կազմակերպությունում, որպես բացառություն, հայկական եռագույնը ծածանվեց մինչեւ մեր օրերը եւ փոխանցվեց ՀԱՍԿ-ին: Սփյուռքահայ գաղթօջախներում այսօր կա ավելի քան 60 հազար սկաուտ:

Հ.Մ.Ը.Մ.-ն իր մոտ 70ամյա տարագրությունից հետո, 1989թ. դեկտեմբերի 2-ին վերահաստատվեց Հայրենիքում, մի խումբ սփյուռքահայ եւ տեղացի ուսանողների ջանքերի շնորհիվ, որոնցից էին Վարդան Բախշյանը (Հայաստան), Բագրատ Եսայանը (Հայաստան), Հարություն Պողոսյանը (Լիբանան), Մանուկ Մանուկյանը (Սիրիա), Մոսիկ Պալեօզյանը (Սիրիա), Նազարեթ Աբանյանը (Լիբանան) եւ այլոք

1989-91թթ. Հայաստանում գործում էր միայն մեկª Երեւանի մասնաճյուղը: 1990-95թթ. մի շարք այլ մասնաճյուղերի հիմնումը հնարավոր դարձրեց ստեղծել կազմակերպության համահայաստանյան ղեկավար մարմինª Հ.Մ.Ը.Մ.-ի Հայաստանի Պատասխանատու Մարմինը:

Հայաստանի Հ.Մ.Ը.Մ.-ը մաս էր կազմում ամբողջ աշխարհում գործող համահայկական այդ կառույցին եւ հանդիսանում էր նրա Շրջանային կառույցներից մեկը: Սփյուռքում գործող կազմակերպության օրինակով Հայաստանում եւս կազմակերպությունը սկսեց աշխատել երկու ուղղությամբª բացի սկաուտական խմբերից կազմակերպելով նաեւ մարզական խմբեր, որոնցից Հ.Մ.Ը.Մ.-ի ֆուտբոլային ակումբը դարձավ Հայաստանի չեմպիոն:

1991թ. կայացած Պատգամավորական Ժողովին առաջին անգամ մասնակցում էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը եւ Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական Վարչության կազմում ընտրվեց Հայաստանի ներկայացուցիչը` եղբ. Վարդան Բախշյանը : Նա հանդիսանում է 1989թ-ին Հայաստանում Հ.Մ.Ը.Մ.-ի վերահիմնադիրներից մեկը:

Այդ նույն Պատգամավորական Ժողովի ընթացքում որոշում կայացվեց բոլոր ջանքերը գործադրել Հայաստանի կազմակերպության միջոցով Համաշխարհային Սկաուտական Շարժմանն անդամակցելու համար: ՀՍՇ-ն միավորում է ավելի քան 160 երկրների սկաուտական կազմակերպություններ, որոնք իրենց շարքերում ունեն շուրջ 29 միլիոն սկաուտներ: Հ.Մ.Ը.Մ.-ը չէր կարող անդամակցել այդ կառույցին, քանի որ միայն անկախ երկրներ ներկայացնող ազգային կազմակերպությունները կարող էին լինել ՀՍՇ անդամ:

1992թ.-ից ՀՍՇ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ Հ.Մ.Ը.Մ.-ի Հայաստանի կազմակերպության համար հստակեցվեցին այն պայմանները, որոնք լրացնելուց հետո միայն Հայաստանի կազմակերպությունը կարող էր անդամակցել այդ համաշխարհային կազմակերպությանը: 1995թ. Հ.Մ.Ը.Մ.-ի Պատգամավորական Ժողովը, քննելով այդ պայմանները եւ Հայաստանի կազմակերպության առաջարկը, որոշում կայացրեց այն մասին, որ Հայաստանում Հ.Մ.Ը.Մ.-ը այդուհետ շարունակելու է գործել Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում Կազմակերպություն ՙՀԱՍԿ՚ անունով եւ իր Կենտրոնական Վարչությամբ, դադարեցնելով մարզական ոլորտում իր աշխատանքները: 1995թ. կազմակերպությունը ՀԱՍԿ անունով վերագրանցվեց Հայաստանում:

1997թ. Ապրիլի 18-ին ՀԱՍԿ-ը վերջապես ճանաչվեց ՀՍՇ Համաշխարհային Բյուրոյի կողմից եւ դարձավ այդ շարժման լիիրավ անդամ: Մինչ այս իրադարձությունը ՀՍՇ-ն բաժանվում էր սկաուտական հինգ տարածաշրջանի` Եվրոպական, Պանամերիկյան, Աֆրիկյան, Ասիա-խաղաօվկիանոսյան, Արաբական: Նախկին Խորհրդային Միությանը մաս կազմող հանրապետությունների անկախացումից եւ ՀՍՇ-ին նրանց անդամակցելուց հետո Համաշխահային Բյուրոն որոշում կայացրեց ստեղծել ՀՍՇ վերջին` 6-րդ տարածաշրջանը` Եվրասիականը:

Սկաուտական Եվրասիա տարածաշրջանի հիմնադիր կոնֆերանսը տեղի ունեցավ 1998թ. ապրիլ ամսին Երեւանում, որի ընթացքում ընտրվեց տարածաշրջանի վարչություն: Վարչության նախագահ ընտրվեց եղբ. Հարություն Հարությունյանը: Եվրասիա տարածաշրջանին այժմ անդամակցում են Հայաստանը, Մոլդովան, Բելոռուսը, Վրաստանը, Տաջիկստանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը:

National Scout Movement of Armenia HASK ngo © 2009 | webdesign by Vigen Hovhanisyan

ՍԿԶԲՆԱԿԱՆ ԷՋ ԿԱՅՔԻ ՍԽԵՄԱՆ ԳՐԵՔ ՄԵԶ