ՇՆՈՀԱՎՈՐ ՏՈՆԴ՝ ՍԻՐԵԼԻ ՀԱՅ ՍԿԱՈՒՏ

2010-ին Հայաստանում տոնակատարությունների շարքով նշվելու է հայ իրականության մեջ սկաուտական շարժման տարածման 100 և անկախ Հայաստանի Հանրապետությունում սկաուտության հիմնադրության 90-ամյակները` ոգևորության և խանդավառության մթնոլորտ ստեղծելով ամենուրեք: Տոնակատարությունների մեկնարկը տրվում է այս շարքի ամենանշանակալի տոնով` <<Հայ սկաուտի օր>>-ով, որ նշվում է ապրիլի 18-ին: Ուղիղ 100 տարի առաջ` 1910թ. ապրիլի 18-ին, Պոլսի թաղերում տեղի ունեցավ հայ սկաուտական խմբերի առաջին երթը` երթ, որ ձգտեց հայ պատանու ու երիտասարդի մեջ նախ կերտել Մարդը, Հայը և ապա` սկաուտը: Սերունդներ զինվորագրվեցին ՀՄԸՄ-ի սկաուտական դրոշին և հազարավորները լծվեցին մարդակերտումի և հայակերտումի նրա նվիրական գործին: Փառք այդ պանծալի դրոշին: Պատիվ այդ դրոշը բարձր բռնած <<Հսկա նվիրման տորմիղ հրաթև, կամավոր բանակ>>-ին: Բյուր հարգանք հարյուրամյա գործունեությունից հավետ բաժանված ՀՄԸՄ-ական սկաուտների պանծալի հիշատակին` քանզի արդար է եղել նրանց հպարտությունն ու միշտ բարձր նրանց ճակատը: ՀՄԸՄ-ական մեր սիրելի քույրեր և եղբայրներ, սկաուտական <<Միշտ պատրաստ>>-ով մերն է լինելու նաև այս նոր հարյուրամյակը: Շնորհավոր բոլորիս տոնը: