Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում ՀԱՍԿ հասարակական կազմակերպություն  
ՍԿԶԲՆԱԿԱՆ ԷՋ ԿԱՅՔԻ ՍԽԵՄԱՆ ԳՐԵՔ ՄԵԶ
 

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱՃՅՈՒԵՐ ՖՈՏՈԱՐԽԻՎ ՕՐԱՑՈՒՅՑ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ ԻՆՉՊԵՍ ԿԱՊՆՎԵԼ
 
Արմավիր քաղաքի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին սկաուտների նկարներն ու ձեռային աշխատանքները… Ավելին >>>
2010 թվականի փետրվարի 26-28-ին Աղվերանում կայացավ ՀԱՍԿ-ի մասնաճյուղերի պատասխանատուների եռօրյա դպրոց-բանակում, որի նպատակն էր զարգացնել նրանց կազմակերպչական ունակություններն ու գործնական հմտությունները… Ավելին >>>

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-Ի ՔԱՅԼԵՐԳ

ՀԱՅ ՍԱԿՈՒՏԻ ՔԱՅԼԵՐԳ

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԼԱՆԿ

 

ՀԱՍԿ-Ի ՆՊԱՏԱԿՆ Է
Աջակցել հայ երիտասարդի զարգացմանը, հասնելու համար նրաª որպես անհատի, քաղաքացու եւ ազգային ու միջազգային հանրությունների պատասխանատու անդամի, ֆիզիկական, մտավոր, հասարակական ու հոգեւոր ներուժի բացահայտմանը: Պատրաստել ամուր նկարագրի եւ բարոյական բարձր արժանիքների տեր, հավատավոր, առողջ, չարքաշ եւ արի հայեր, համագործակցության եւ ընկերասիրության ոգով դաստիարակված քաղաքացիներ, հայրենիքին ու ազգին ծառայելու համար:
ՀԱՍԿ-ի համար սկաուտությունը դաստիարակչական մեթոդ է, որը ձգտում է պատրաստել հայրենիքի համար պիտանի, ֆիզիկական բարձր կարողություններով եւ ազնիվ զգացումներով օժտված հայ նոր սերունդներ.
սերունդներ, որոնք ունակ են չընկճվելու եւ դիմակայելու հոգեկան եւ ֆիզիկական դժվարություններին,
սերունդներ, որոնք զվարթ են ու խանդավառ, բայց եւ պարտականության հանդեպ լուրջ ու գիտակից,
սերունդներ, որոնք ունեն նախաձեռնող ոգի եւ ստեղծագործ միտք, բայց եւ հնազանդ են ու կարգապահ, ընկերասեր են, բայց ուղղամիտ ու անաչառ:


ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ
- տարածել եւ համադրել սկաուտական շարժումը Հայաստանում,
համագործակցել այլ երկրների ազգային սկաուտական կազմակերպությունների հետ,
- համագործակցել Սփյուռքի այն սկաուտական կազմակերպությունների հետ, որոնք անդամակցում են տվյալ երկրի ազգային սկաուտական կազմակերպությանը:
 

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ
- Հավատ Աստծո հանդեպ, նվիրվածություն հոգեւոր սկզբունքներին եւ Հայ Առաքելական Եկեղեցուն (ազգային եւ դավանական փոքրամասնություններըª իրենց եկեղեցիներին): Մնալով աշխարհիկ, չհեռանալ Հայ Առաքելական Եկեղեցուց, իմանալ նրա պատմությունը, առաքելությունը եւ ծեսերը, հրաժարվել օտար կրոններից ու աղանդներից:
- Պարտք հասարակության հանդեպ, հավատարմություն Հայաստան երկրին համաշխարհային զարգացման հետ ներդաշնակ: Փոխըմբռնում եւ համագործակցություն տեղական, ազգային եւ միջազգային մակարդակներում:
Մասնակցություն հասարակության զարգացմանըª ճանաչելով եւ հարգելով հայրենակիցների արժանապատվությունը ու բնաշխարհի ամբողջականությանը: Լինել օրինակելի, հայրենիքին նվիրված, գրագետ եւ ակտիվ քաղաքացի, ճանաչել հայրենիքը եւ իմանալ ազգի հիմնախնդիրներն ու պատմությունը:
- Պարտք սեփական անձի հանդեպ: Պատասխանատվություն սեփական ֆիզիկական, մտավոր, հասարակական եւ հոգեւոր զարգացման հանդեպ: Ապրել նպատակային կյանքով, մարզել ոգին ու մարմինը, լինել ամուր նկարագրի տեր եւ դիմացկուն, ձեռք բերել բազմազան կիրառական գիտելիքներ, ճանաչել բնությունը, ունենալ շատ ընկերներ:
- Պարտք ուրիշների նկատմամբ: Գիտելիքներն ու փորձը փոխանցել կրտսերներին, օգնել մերձավորներին եւ բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, մասնակցել կամավորական եւ հասարակական աշխատանքների, պայքարել հասարակական չարիքների (օրինակª երեխաների թափառաշրջիկության, թմրամոլության) դեմ:
- Հավատարմություն սկաուտական երդմանը.


Պատվովս երդվում եմª
Լինել հավատարիմ Աստծուս եւ ծառայել հայրենիքիս ու ազգիս:
Միշտ օգնել ուրիշին եւ գործել իբրեւ պարտականության գիտակից, արի եւ վեհանձն մարդ:
Հնազանդվել հայ սկաուտի դավանանքին:


1. Սկաուտի խոսքը նվիրական է:
2. Սկաուտը հնազանդ է:
3. Սկաուտը հավատարիմ եւ ուղղամիտ է:
4. Սկաուտը միշտ օգնում է ուրիշներին:
5. Սկաուտը բարեկամ է բոլորին եւ եղբայր բոլոր սկաուտներին:
6. Սկաուտը բարեկիրթ է:
7. Սկաուտը մաքուր հայերեն է խոսում բոլորի հետ եւ ամեն տեղ:
8. Սկաուտը սիրում եւ պաշտպանում է կենդանիներին ու բույսերը:
9. Սկաուտը միշտ զվարթ ու խանդավառ է:
10. Սկաուտը աշխատասեր եւ կորովի է:
11. Սկաուտը տնտեսող է:
12. Սկաուտը մաքուր է մտածումներով, խոսքով եւ գործով:


ՍԿԱՈՒՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է

-Երդում եւ դավանանք: Նախապատրաստական շրջանից հետո նորագիր սկաուտները երդվում են ծառայել հայրենիքին եւ հավատարիմ մնալ սկաուտական օրենքներին, որոնք ամփոփված են սկաուտական դավանանքի կետերում:
-Ուսուցում գործի միջոցով, փոքրերինª խաղի միջոցով: Ուսուցանվող գիտելիքները հիմնականում կիրառական բնույթ ունեն, չեն կրկնում, այլ լրացնում են դպրոցական ծրագրերը: Պատմական եւ աշխարհագրական գիտելիքները կապվում են արշավի կամ բանակավայրի, պատմական տարեդարձի հետ եւ մատուցվում են հաճախ վիկտորինայի ձեւով: Արշավների կամ բանակումների ընթացքում տրվում են առաջին բուժօգնություն, քարտեզագրություն, դրոշակախոսություն, պատմական, աշարհագրական թեմաներով դասախոսություններ, անցկացվում են խաղային եւ գիտելիքային մրցույթներ:
Դասախոսությունների հիմնական մասը մատուցվում է խմբերի հետ աշխատող աստիճանավորների կողմից: Փոքր տարիքային խմբերում ծրագիրը կազմված է Մաուգլիի հեքիաթի հիման վրա:
-Անդամակցություն սկաուտական խմբերում: Ողջ գործունեությունն իրականացվում է խմբերում: Խումբը հիմնական օղակն է, որում երեխան կամ պատանին հնարավորություն է ստանում իրեն դրսեւորելու որպես հավաքականության անդամ կամ ղեկավար, ուր իրականացվում է ինքնուսուցման հիման վրա կառուցված դաստիարակչական ծրագիրը: Հավաքական կյանքը ստիպում է երեխաներն համագործակցել, իսկ փորձառությունը հնարավորություն է տալիս առաջնորդել ընկերներին, դաստիարակում է պատասխանատվության զգացում: Սկաուտական եղբայրությունը, հավաքաբար դժվարություններ հաղթահարելը, հասակակիցների հետ մրցելու բազմաթիվ առիթները պատանիներին հետ են պահում ուժային մեթոդով ինքնահաստատման ցանկությունից:
-Կարգապահություն, խորհրդանիշեր եւ համազգեստ: Սկաուտական խումբը բաղկացած է մի քանի խմբակներից: Յուրաքանչյուր խմբակ ունի իր առաջնորդը, իսկ խումբըª խմբապետը, նրանք էլ իրենց օգնականները, որոնց բոլորի հրահանգներին ենթարկվում են խմբի սկաուտները:

Նրանք միասին ծրագրում, նախապատրաստում եւ ղեկավարում են խմբի աշխատանքները, հսկում են խմբում սկաուտական օրենքի եւ ոգու պահպանմանը: Համազգեստը կրում են սկաուտական գործունեության, արարողությունների, երթերի եւ այլ հանդիսությունների ժամանակ: Այն ցույց է տալիս սկաուտի պատկանելությունը կազմակերպությանը, կարգը, աստիճանը, մասնակցած բանակումները, խումբը: Կազմակերպությունն ունի իր դրոշը, քայլերգը, խորհրդանշանը, նշանաբանը եւ այլն: Սրանց, ինչպես եւ պետական խորհրդանիշերին պատիվ է տրվում սկաուտական արարողությունների ընթացքում:

-Սերտ կապ բնության հետ: Վրանային բանակումները, արշավները երեխաներին կապում են բնության հետ, կոփում ֆիզիկապես եւ հոգեպես, վարժեցնում նրանց դժվարություններին: Սերը բնության հետ դառնեւմ է կենսակերպ:


ՄԵԾԱՀԱՍԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱՇՏԸ
Դա հնարավորություն է օգնել երիտասարդներին, հնարավորությունª գտնել սերունդների փոխըմբնման ճանապարհը:
Ի շնորհիվ շարժման գործունեության, մեծերը ստանում են կարեւոր փորձն ու պատրաստվածությունը, որը դառնում է սեփական ինքնազարգացման մեխանիզմը:
 

National Scout Movement of Armenia HASK ngo © 2009 | webdesign by Vigen Hovhanisyan

ՍԿԶԲՆԱԿԱՆ ԷՋ ԿԱՅՔԻ ՍԽԵՄԱՆ ԳՐԵՔ ՄԵԶ